Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց Բուլղարիա

Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց Բուլղարիա 22.06.2002

Հունիսի 24-ի առավոտյան Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Բուլղար Ուղղափառ եկեղեցու գահակալ Մաքսիմ պատրիարքի եւ Բուլղարիո հայ համայնքի հրավերով մեկնեց Բուլղարիա:

6-օրյա այցի ընթացքում Նորին Սրբությունը հանդիպումներ կունենա երկրի պետական ու հոգեւոր իշխանությունների, ինչպես նաեւ բուլղարահայ համայնքի հետ:

Հայոց Հայրապետին ուղեկցում են Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի միջեկեղեցական հարաբերությունների բաժնի պատասխանատու Տ. Եզնիկ եպս. Պետրոսյանը, Գերագույն Հոգեւոր Խորհրդի անդամ Ռոբերտ Համբարձումյանը եւ Արթուր սրկ. Կարապետյանը` իբրեւ գավազանակիր: