Ավտովթարի է ենթարկվել Կ.Պոլսի Հայոց Պատրիարք
Մայր Աթոռ Սբ. Էջմիածին ստացված տեղեկության համաձայն, Անթալիա ուխտագնացության ճանապարհին վթարի է ենթարկվել Կ. Պոլսի պատրիարք Ամենապատիվ Տ. Մեսրոպ արք. Մութաֆյանի ավտոմաքենան, որի հետեւանքով Պատրիարք Հայրը ստացել է ոտքի եւ քթոսկրի կոտրվածքներ եւ տեղափոխվել հիվանդանոց:
Փետրվարի 2-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հեռախոսազրույց ունեցավ Կ.Պոլսի միաբան Գերաշնորհ Տ. Շահան արք. Սվաճյանի հետ եւ տեղեկանալով Պատրիարք Հոր առողջական վիճակի եւ դեպքի մանրամասների մասին, ապաքինության իր բարեմաղթանքները փոխանցեց Սրբազան Պատրիարքին:
Վթարի պատճառ է դարձել ավտոմեքենայի արգելակների անսարքությունը: Թեթեւ վնասվածքներ են ստացել նաեւ Պատրիարք Հոր ուղեկիցները` կրոնական ժողովի փոխատենապետ Տ. Սահակ աբեղա Մաշալյանը եւ եւս 10 անձինք: