Ավարտաճառերի պաշտպանություն Գեւորգյան Հոգեւոր Ճեմարանում
Հոկտեմբերի 30-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գեւորգյան Հոգեւոր Ճեմարանում տեղի ունեցավ ավարտաճառերի հերթական պաշտպանությունը:
Երկու ճեմարանավարտ սարկավագներ հաջողությամբ պաշտպանեցին իրենց ավարտաճառերը հետեւյալ թեմաներով. «Ելից գրքի ԺԲ գլխի անանուն մեկնություն» (Թորոս սրկ. Երանյան), «Ս. Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» աղոթամատյանի շրջասությունները» (Սերոբ սրկ. Հովհաննիսյան):
Այսուհետ շրջանավարտ սարկավագները կհամալրեն Մայր Աթոռի միաբանության շարքերը: