ԱՎԱԳ ՇԱԲԱԹ ՄԱՅՐ ՏԱՃԱՐՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ

ԱՎԱԳ ՇԱԲԱԹ ՄԱՅՐ ՏԱՃԱՐՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ 13.04.2006

ԱՎԱԳ ՀԻՆԳՇԱԲԹԻ /ապրիլի 13/

Հիշատակ է մեր Տիրոջ` Հիսուս Քրիստոսի խորհրդավոր ընթրիքի

16:00 Ոտնլվայի կարգ` ի հիշատակ Հիսուս Քրիստոսի 12 աշակերտների ոտքերի լվացման: Արարողությունը կկատարվի Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ:

19:00 Խավարման կարգ` ի հիշատակ մեր Տիրոջ` Հիսուս Քրիստոսի մատնության:

ԱՎԱԳ ՈՒՐԲԱԹ /ապրիլի 14/

Հիշատակ է մեր Տիրոջ` Հիսուս Քրիստոսի չարչարանքների եւ խաչելության

 

12:00 Խաչելության կարգ:

17:30 Թաղման կարգ: Ավարտին կկատարվի նախատոնակ, որի ընթացքում Հիսուս Քրիստոսի խորհրդանշական գերեզմանը հանդիսավոր թափորով կշրջվի Տաճարի շուրջ: Արարողությունը կհանդիսապետի Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Վեհափառ Հայրապետը:

ԱՎԱԳ ՇԱԲԱԹ /ապրիլի 15/

Ճրագալույց Սուրբ Զատկի

 

17:30 Երեկոյան ժամերգություն, որին կհաջորդեն սուրբգրային ընթերցվածքներն ու Դանիել մարգարեի թուղթը, ապա կմատուցվի Ս. Պատարագ, որից հետո կկատարվի նախատոնակ:

ՍՈՒՐԲ ԶԱՏԻԿ /ապրիլի 16, կիրակի/

Հիշատակ է մեր Տիրոջ Յիսուս Քրիստոսի Հրաշափառ Հարության

7:30 հանդիսավոր Առավոտյան ժամերգություն:

10:30 Հայրապետական Ս. Պատարագ, որի ընթացքում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Սուրբ Հարության տոնի առիթով Հայրապետական իր պատգամը կուղղի աշխարհասփյուռ համայն հայ ժողովրդին: