Ավագ Հինգշաբթի Գարեգին Բ Կաթողիկոսը կատարեց Ոտնլվայի կարգը
Ապրիլի 13-ին` Մայր Աթոռ Ս. Էջմիածնում հանդիսավորապես նշվեց Ծաղկազարդը` հիշատակը Հիսուս Քրիստոսի Երուսաղեմ մուտք գործելու: Այս առթիվ Մայրավանքում Ս. Պատարագ մատուցվեց: Պատարագիչն էր Գերաշնորհ Տ. Հուսիկ արք. Սանթուրյանը:
Նախքան սրբազան արարողությունը, հանդիսապետությամբ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, զանգակատան դիմաց կատարվեց Անդաստան, որի ընթացքում օրհնվեցին աշխարհի չորս կողմերն ու արմավենու եւ ուռենու ճյուղերը:
Հավարտ Ս. Պատարագի Վեհափառ Հասրապետն օրհնեց ներկա բոլոր մանուկներին` իր հայրական պատգամը փոխանցելով նրանց: «Այս երեխաները պիտի կրթվեն Աստծո պատգամներով ու պատվիրաններով, որպեսզի ճանաչեն բարին մեր կյանքում եւ կարողանան իրենց ընթացքը պահել բարու ճանապարհների վրա: Աղոթքով հայցում ենք Երկնավոր մեր Տիրոջից, որ իր ամենախնամ հայացքի ներքո աճ եւ հասակ պարգեւի սիրասուն մեր զավակներին, որպեսզի նրանք լինեն հավատավոր, նախանձախնդիր անձեր մեր հայրերի սուրբ հավատքի, ինչպես նաեւ արժանավոր քաղաքացիներ մեր ազատ ու անկախ հայրենի երկրի», - պատգամեց Նորին Սրբությունը: