Ավագ Հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Ապրիլի 1-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հիշատակեց մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Վերջին ընթրիքը և Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատումը:
Ավագ հինգշաբթի վաղ առավոտյան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Ս. Հովհաննես Մկրտիչ -Ս. Վարդան մատուռ-մկրտարանում կատարվեց Ապաշխարողաց կարգը:
Այնուհետև Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռի միաբանությունը Սուրբ Գայանե վանքում մասնակցեց Միջօրեի ժամերգությունը և Սուրբ Պատարագի արարողությանը:
Պատարագիչն էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Հոգեշնորհ Տ. Իգնատիոս վարդապետ Մալխասյանը, ով Սուրբ Պատարագի ընթացքում ընթերցեց նաև Սուրբ Բարսեղ Կեսարացու «Սուրբ Հաղորդության մասին» ճառը: