Ամենայն Հայոց Կաթողիկոսության ներկայացուցիչները մեկնել են Անթիլիաս
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ Գերաշնորհ Տ․ Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը և Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը մեկնեցին Անթիլիաս (Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսություն) հուլիսի 1-ին մասնակցելու Մյուռոնօրհնության արարողությանը և այդ առիթով փոխանցելու Ամենայն Հայոց Հայրապետի օրհնությունը։
Սրբազան արարողության ընթացքում Սուրբ Մյուռոնին կմիախառնվի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սրբալույս Մյուռոնը: