Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր վշտակցությունն է հայտնել ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռի վթարի կապակցությամբ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր վշտակցությունն է հայտնել ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռի վթարի կապակցությամբ 04.12.2018

Քիչ առաջ ցավով տեղեկացանք ՀՀ Զինված Ուժերի ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռի վթարի մասին, որի հետևանքով զոհվել են օդաչուներ՝ փոխգնդապետ Արմեն Բաբայանը և մայոր Մովսես Մանուկյանը։ Մեր վշտակցությունն ենք բերում օդաչուների ընտանիքներին և հարազատներին՝ աղոթելով զոհվածների հոգիների հանգստության համար։