Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լունին

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լունին 30.09.2019

Սեպտեմբերի  30 ին   Վեհարանում   Ն . Ս . Օ . Տ . Տ .  Գարեգին   Երկրորդ   Ծայրագույն   Պատրիարք   և Ամենայն   Հայոց   Կաթողիկոսը   հյուրընկալեց  պաշտոնական   այցով   Հայաստան   ժամանած  Սինգապուրի   վարչապետ   Լի   Սյեն   Լունին   և տիկին Հո Չինին :

Ողջունելով   Սինգապուրի   վարչապետի   և նրա գլխավորած  պատվիրակության  այցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին ՝   Ամենայն  Հայոց Հայրապետը   հույս   հայտնեց ,  որ   Սինգապուրի վարչապետի Հայաստան կատարած այցելությունը   կնպաստի   Հայաստանի   և Սինգապուրի   միջև   ձևավորված հարաբերությունների   և   առկա գործակցության   առավել   ընդլայնմանն   ու ամրապնդմանը:

Ամենայն   Հայոց   Կաթողիկոս ը   կարևորեց  երկու   երկրների   միջև   շփումները   տարբեր մակարդակներում ,  որոնք   զարգանում   են   և նորանոր   ոլորտներ   ընդգրկում :  Նորին Սրբությունն   անդրադարձ   կատարեց  նաև  երկու   ժողովուրդների   միջև   եղած   պատմական առնչություններին ,  մասնավորապես ,  Սինգապուրի   հայ   համայնքի   ունեցած   դերին ,  ապա   ի   դե մ ս   վարչապետի   իր   գնահատանքը հայտնեց   երկրի  իշխանություններին   հայ համայնքի   հանդեպ   ցուցաբերվող   հոգատար վերաբերմունքի   և    համայնքի   հոգևոր - ազգային   կյանքի   անհրաժեշտ   պայմանների ապահովման   համար : 
 

Հայոց   Հայրապետը   գոհունակությամբ խոսեց   նաև   Սինգապուրում  Ս. Գրիգոր Լուսավորիչ  հ այկական   եկեղեցու   մասին՝ նշելով ,  որ   առաջիկայում   Սինգապուրի   հայ համայնքը   կունենա   նաև  իր   հոգևոր   հովիվը ,  ով   կկազմակերպի   համայնքի   հոգևոր   կյանքը : Ամենայն   Հայոց   Կաթողիկոսը   վարչապետին ներկայացրեց ,  որ   Սինգապուրի   հայկական եկեղեցին   հանդիսանում   է   միջեկեղեցական համագոյակցության   և  միջկրոնական երկխոսության միջավայր  և  քրիստոնեական շատ   համայնքներ ,  որոնք   չունեն   եկեղեցի Սինգապուրում ,   իրենց   ծիսական արարողություններն   անցկացնում   են հայկական   եկեղեցում :   Հայոց   Հովվապետը տեղեկացրեց վարչապետին Սինգապուր ի հայկական եկեղեցու  հիմնադրման հոբելյանի  կապակցությամբ 2020 թվականին  ծրագրվող հայրապետական այցի մասին:

Շնորհակալություն   հայտնելով   ջերմ ընդունելության  և զրույցի   համար՝ Սինգապուրի   վարչապետն    անդրադարձավ երկու  երկրների   միջև   պատմականորեն ձևավորված   հարաբերություններին  և գործ ակցության հետագա զարգացման հեռանկարներին :

Պրն .  Լի   Սյեն   Լուն ,  խոսելով   Սինգապուրի հայ   համայնքի   մասին ,  հաստատեց ,  որ հա մա յնքի անդամները   մեծ   ներդրում   են ունեցել   երկրի   կյանքի   տարբեր ասպարեզներում : Վարչապետն անդրադարձավ նաև պատմական հայկական եկեղեցուն, որն առաջին քրիստոնեական եկեղեցին է տարածաշրջանում,  ինչպես նաև  Սինգապուրում ազգային փոքրամասնությունների և կրոնական համայնքների համար ստեղծված ազատություններին:

Հանդիպումից հետո  Սինգապուրի վարչապետ ի գլխավորած պատվիրակությունն այցելեց «Ալեք և Մարի Մանուկյան» Գանձատուն: