Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Կ․ Պոլսի Հայոց Պատրիարքության Տիգրանակետի Սուրբ Կիրակոս եկեղեցու ծխական խորհրդի ատենապետին
Դեկտեմբերի 16-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ էջմիածնում ընդունեց Կ․ Պոլսո Հայոց Պատրիարքության Տիգրանակետի Սուրբ Կիրակոս եկեղեցու ծխական խորհրդի ատենապետ Վարդգես Էրկուն Այըքին։
Հանդիպմանը պարոն Այըքը Նորին Սրբությանը տեղեկացրեց, որ 2022 թվականի մայիսին կրկին վերաբացվել է Սուրբ Կիրակոս եկեղեցին՝ ներկայացնելով եկեղեցու հովանու ներքո գործող փոքրաթիվ համայնքի գործունեությունը։
Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր գնահատանքն ու բարեմաղթանքները բերեց պարոն Այըքին՝ նվիրյալ ծառայության համար, գոհունակություն հայտնելով, որ պատրիարք հոր և հավատավոր զավակների ջանքերով նախանձախնդրորեն նորոգվում ու պահպանվում են հայոց եկեղեցիները և մշակութային ժառանգությունը։