Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելեց վիրավոր զինվորներին
Հոկտեմբերի 1-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելել է «Էրեբունի» բժշկական կենտրոնում գտնվող վիրավոր զինվորներին և բերել իր օրհնությունն ու շուտափույթ ապաքինման բարեմաղթանքները։