Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելեց Սարդարապատի հուշահամալիր
Մայիսի 28-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների ուղեկցությամբ այցելեց Սարդարապատի հուշահամալիր:
Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի և Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ ծաղկեպսակ խոնարհեց հուշակոթողի առջև, ապա աղոթք բարձրացրեց մայիսյան հերոսամարտերում վասն Հայրենիքի և ազգային սրբությունների պաշտպանության զոհված քաջարի հայորդիների հոգիների հանգստության համար:
Այնուհետև Սարդարապատում Նորին Սրբությունը ներկա գտնվեց Հայաստանի առաջին Հանրապետության և մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին նվիրված միջոցառմանը:
100-ամյա հոբելյանի առիթով տեղի ունեցած «Հաղթանակների դար» զինվորական շքերթին իրենց մասնակցությունը բերեցին նաև ՀՀ Զինված Ուժերում իրենց հոգևոր ծառայությունը բերող շուրջ 70 գնդերեցները: