Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցություն է հայտնել Հնդկաստանի և Պակիստանի իշխանություններին
Հոկտեմբերի 9-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցական գրեր է հղել Պակիստանի Իսլամական Հանրապետության նախագահ Փերվեզ Մուշարաֆին և Հնդկաստանի վարչապետ Մանմոհան Սինխին եւ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու և համայն հայ ժողովրդի անունից իր սրտակցությունը հայտնել Քաշմիրի շրջանում շաբաթ օրը տեղի ունեցած աղետալի երկրաշարժի հետևանքով զոհված բյուրավոր մարդկանց համար:
Նորին Սրբությունը ցավակցական գրերում Աստծո մխիթարությունն է հայցում զոհվածների հարազատներին ու մտերիմներին եւ մաղթում, որ Հնդկաստանն ու Պակիստանը արագ հաղթահարեն երկրաշարժի պատճառած վնասները: