Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցել է Ղպտի Եկեղեցու հովվապետին
Մայիսի 26-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Ղպտի Ուղղափառ Եկեղեցու պետ, Ալեքսանդրիայի Պապ և Համայն Աֆրիկայի Թավադրոս Բ Պատրիարքին` Եգիպտոսի Էլ Մինյա նահանգում Ս. Սամուել Խոստովանողի վանքի մոտակայքում ղպտի ուխտավորների վրա զինված հարձակման և երկու տասնյակից ավելի անմեղ անձանց սպանության առիթով:
Ամենայն Հայոց Կաթողիկոսը Գերագույն հոգևոր խորհրդի, Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբանության և Հայոց Եկեղեցու հավատացելոց անունից զորակցություն է հայտնել Թավադրոս Բ Պատրիարքին և Ղպտի Եկեղեցու հետևորդներին:
Խստորեն դատապարտելով հարձակումները քրիստոնյաների վրա Վեհափառ Հայրապետը հայցել է Ամենողորմ Աստծուն` շուտափույթ ապաքինում պարգևել վիրավորներին և երկնային օթևաններում ընդունել զոհված հավատացելոց հոգիները: