Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց Ֆինլանդիա

Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց Ֆինլանդիա 18.03.2017

Մարտի 18-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը չորսօրյա միջեկեղեցական այցով մեկնեց Ֆինլանդիայի Հանրապետություն` Ֆինլանդիայի Ավետարանական-Լյութերական Եկեղեցու առաջնորդ Արքեպիսկոպոս վեր. Կարի Մեկկինենի և Ֆինլանդիայի Ուղղափառ Եկեղեցու առաջնորդ, Կարելիայի և Համայն Ֆինլանդիայի Լեո Արքեպիսկոպոսի հրավերով:

Այցի ընթացքում Վեհափառ Հայրապետին ուղեկցում են Մայր Աթոռի հոգևոր-կրթական բարձրագույն հաստատությունների վերատեսուչ Գերաշնորհ Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանը, Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի պատասխանատու Հոգեշնորհ Տ. Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը, Կենտրոնական Եվրոպայի և Սկանդինավյան երկրների հայրապետական պատվիրակ Հոգեշնորհ Տ. Տիրան վարդապետ Պետրոսյանը, Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ Հոգեշնորհ Տ. Գարեգին վարդապետ Համբարձումյանը և Նորին Սրբության գավազանակիր Հոգեշնորհ Տ. Աղան աբեղա Երնջակյանը: