Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդի հետ

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպեց  «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդի հետ 28.04.2018

Ապրիլի 28-ին, ընդառաջ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրավերին, ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանն այցելեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, ուր հանդիպեց Վեհափառ Հայրապետի հետ:

Հանդիպմանը քննարկվեցին Հայաստանի ներքաղաքական իրավիճակին վերաբերող հարցեր: