«Ֆոկոլարե» համաժողովը Կահիրեում

«Ֆոկոլարե» համաժողովը Կահիրեում

Սեպտեմբերի 3-7-ը Կահիրեում (Եգիպտոս) «Հանդիպիր հարեւանիդ սիրով» խորագրի ներքո տեղի ունեցավ Կաթոլիկ Եկեղեցու ծոցում ծնունդ առած «Ֆոկոլարե» շարժման բարեկամ եպիսկոպոսների 31-րդ էկումենիկ համաժողովը:

Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ. Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ ժողովին մասնակցեց Եգիպտոսի հայոց թեմի առաջնորդ Տ. Աշոտ եպիսկոպոս Մնացականյանը:

Համաժողովին քննարկվեցին Եգիպտոսի կրոնական, քաղաքական իրադրությանը եւ միջկրոնական երկխոսության անհրաժեշտությանն առնչվող խնդիրներ: