Օրհնութիւն եւ Օծում Հալլէի 'Սուրբ Յարութիւն' հայկական եկեղեցու
Գերմանիայի Հայոց Առաջնորդարանը եւ Սաքսոնիա-Անհալթի Հայ Համայնքը (նստավայրը` Հալլէ) ուրախութեամբ տեղեկացնում են, որ շաբաթ եւ կիրակի, 17 եւ 18 ապրիլ 2010-ին տեղի է ունենալու Գերմանիայի Հալլէ քաղաքի
"Սուրբ Յարութիւն" հայկական եկեղեցու օրհութեան եւ օծման արարողութիւնը:Օծման արարողութիւնը հանդիսապետելու է գերմանահայոց առաջնորդ Տ. Գարեգին Արքեպս. Բեկչեանը` մասնակցութեամբ Երեւանի Պետական Համալսարանի Աստուածաբանական Ֆակուլտետի դեկան Տ. Անուշաւան Եպս. Ժամկոչեանի:
Ի շարս պետական, հասարակական եւ միջեկեղեցական զանազան հիւրերի, օծման հանդիսութեանը ներկայ է գտնուելու նաեւ Հալլէ քաղաքի գլխաւոր քաղաքապետ Տիկին Դագմար Սցաբադոսը: