Քրիստոնեական կրթություն տարրական դպրոցում

Սեպտեմբերի 10-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնում տեղի ունեցավ հանդիպում-սեմինար` նվիրված տարրական դպրոցում ՙՔրիստոնեական կրթություն՚ առարկայի փորձնական ծրագրին:
Նախընթաց տարի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի, ՀՀ ԿԳՆ Կրթության ազգային ինստիտուտի մասնագետների և ՙՀայ Եկեղեցու պատմություն՚ առարկայի լավագույն ուսուցիչների անդամակցությամբ ձևավորվել էր մասնագիտական աշխատանքային խումբ, որը մշակել էր 2-4-րդ դասարանների համար քրիստոնեական կրթության ուսումնական փորձնական ծրագիր և հրատարակության պատրաստել դասագրքեր` հաշվի առնելով ՀՀ հանրակրթական դպրոցում տարրական քառամյա ուսուցման պահանջներն ու առանձնահատկությունները:
ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի` ՙՀայ Եկեղեցու պատմություն՚ առարկային առնչվող խնդիրները լուծելու նպատակով աշխատանքային խումբ ստեղծելու մասին հրամանով ստեղծվել էր հանձնախումբ, որի երաշխավորությամբ հանրապետության մի շարք դպրոցների 2-4-րդ դասարաններում մեկ տարի փորձաշրջանով ուսումնասիրվելու է ՙՔրիստոնեական կրթություն՚ առարկան:
Առարկայի դասավանդման համար Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի և ՀՀ Կրթության և գիտության նախարարության համատեղ համաձայնությամբ ընտրվել են հանրապետության 25 դպրոցներ:
Առարկայի ներկայացմանը նվիրված հանդիպման ընթացքում ՔԴԿ տնօրենը ողջունեց և շնորհակալություն հայտնեց ՙՔրիստոնեական կրթություն՚ առարկայի փորձնական ծրագրի մշակող հանձնախմբի անդամներին, շնորհավորեց տարրական դպրոցում քրիստոնեական կրթության ամրագրման համար` կարևորելով եռաստիճան դպրոցում (տարրական դպրոց, միջին դպրոց, ավագ դպրոց) քրիստոնեական կրթության շարունակականության ապահովումը:
Հանդիպմանը ներկա էին նաև ԱԺ պատգամավոր Անահիտ Բախշյանը և ՀՀ ԿԳՆ հանրակրթության վարչությունից Նարինե Հովհաննիսյանը, որոնք իրենց հերթին կարևորեցին իրականացվող ծրագիրը:
Այնուհետև աշխատանքային խմբի անդամները 26 դպրոցների ՙՀայ Եկեղեցու պատմություն՚ առարկայի ուսուցիչներին ներկայացրեցին առարկայի փորձնական ծրագրի թեմաները, դասագիրք-տետրի կառուցվածքը և դասավանդման առանձնահատկությունները:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի
Քրիստոնեական դաստիարակության կենտրոն