Քրիստոնեական դաստիարակության կենտրոն ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնը թեմերի եւ ՏԻՄ-երի հետ համագործակցությամբ մի շարք քաղաքներում (Էջմիածին, Արտաշատ, Մասիս, Ապարան, Աշտարակ, Աբովյան, Չարենցավան, Հրազդան, Նոր Հաճն, Սեւան, Սպիտակ, Վանաձոր, Գյումրի) կազմակերպել է «Սուրբ Զատիկը մանուկների աչքերով» խորագիրը կրող միջոցառումներ Սուրբ Հարության տոնի առիթով:

Ծրագրի շրջանակներում ապրիլի 14-22-ը մանկապարտեզներում անցկացվելու են Սբ Հարությանը նվիրված տոնական ցերեկույթներ եւ ցուցահանդեսներ:

Մայիսի 2-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կազմակերպվելու է տոնական եզրափակիչ միջոցառում, որտեղ ներկայացվելու են նաեւ բոլոր մանկապարտեզներից ընտրված աշխատանքները: Լավագույններին շնորհվելու են պատվոգրեր եւ հատուկ մրցանակներ, իսկ բոլոր մասնակիցները պարգեւատրվելու են վկայագրերով եւ խրախուսական նվերներով: