Քահանայից պատրաստման լսարանի ընդունելություն
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քահանայից պատրաստման լսարանը հայտարարում է ուսանողների ընդունելություն:
Քահանայից լսարանը պատրաստում է ամուսնացյալ եւ կուսակրոն քահանաներ Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի քաղաքների եւ գյուղերի համար:
Թեկնածուները պետք է լինեն 24-40 տարեկան եւ ունենան բարձրագույն կրթություն: Ուսման տեւողությունը երեք տարի է: Ուսանողներն ապահովվելու են հանրակացարանով, սննդով եւ կրթաթոշակով:
Դիմումներն ընդունվում են ս/թ հուլիսի 20-ից սեպտեմբերի 20-ը:
Ընդունելության համար Գեւորգյան Հոգեւոր ճեմարանի քարտուղարություն անհրաժեշտ է ներկայացնել հետեւյալ փաստաթղթերը`
- Դիմում
- Ինքնակենսագրություն
- Երաշխավորագիր իր թեմի առաջնորդից
- Մկրտության վկայական
- Անձնագրի պատճեն
- Բարձրագույն կրթության վկայականի պատճեն
- Տեղեկանք առողջության մասին
- Տեղեկանք բնակավայրից
- Զինվորական գրքույկի պատճեն
- Ամուսնության վկայականի պատճեն (եթե ամուսնացած է)
- Կնոջ համաձայնություն (եթե ամուսնացած է)
- Երկու լուսանկար 4 X 5 չափի:
Դիմումներն ընդունվում են ամեն օր, բացի կիրակիից, ժամը 10:00-16:00 (շաբաթ օրը մինչեւ ժամը 13:00):
Այլ մանրամասների համար դիմել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Գեւորգյան Հոգեւոր ճեմարանի քարտուղարություն (hեռախոս /+37410/ 517-180):