Քահանայական ձեռնադրություն Երեւանի Ս. Գրիգոր Լուսավորի մայր եկեղեցում

Հուլիսի 19-ին, Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնին, ժամը 10:30-ին, Երեւանի Ս. Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի կմատուցվի Ս. Պատարագ, որի ընթացքում ձեռամբ ԱՄՆ հայոց Արեւելյան թեմի առաջնորդ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանի քահանայական ձեռնադրություն եւ օծում կստանան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի 27 միաբան սարկավագներ:

Հուլիսի 18-ին, Ս. Էջմիածնի Մայր Տաճարում, երեկոյան ժամերգության ընթացքում տեղի կունենա քահանաների ընծայման կարգը:

Հուլիսի 19-ի երեկոյան կկատարվի նորընծա 9 քահանաների վեղարի տվչության կարգը:

Սիրով հրավիրում ենք բոլոր լրատվամիջոցներին` լուսաբանելու այս կարեւոր իրադարձությունը: