Տ. Մեսրոպ աբեղա Պարսամյանը նշանակվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի փոխդիվանապետ
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական տնօրինությամբ հուլիսի 25-ից Հոգեշնորհ Տ. Մեսրոպ աբեղա Պարսամյանը նշանակվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի փոխդիվանապետ:
* * *
Տ. ՄԵՍՐՈՊ ԱԲԵՂԱ ՊԱՐՍԱՄՅԱՆ
(ավազանի անունը` Արամ)
Ծնվել է 1981 թ. մայիսի 15-ին Երեւան քաղաքում:
1987-1997 թթ. սովորել է մայրաքաղաքի Լեոյի անվան թիվ 65 միջնակարգ դպրոցում:
1997-2002 թթ. սովորել է Սեւանի Վազգենյան Հոգեւոր Դպրանոցում:
2001 թ. դեկտեմբերի 25-ին, ձեռամբ Գերաշնորհ Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյանի, ձեռնադրվել է սարկավագ:
2002-2003 թթ. սովորել է Ս. Էջմիածնի Գեւորգյան Հոգեւոր Ճեմարանում:
Գեւորգյան Հոգեւոր Ճեմարանն ավարտելուց հետո եղել է Վեհափառ Հայրապետի գավազանակիր-գործավար:
2002 թ. մայիսի 26-ին պաշտպանել է ավարտաճառ` «Առ եւ ի նախդիրների իմաստային առումները ըստ Եղիշեի «Վասն Վարդանայ եւ Հայոց Պատերազմին» մատյանի» թեմայով:
2003 թ. օգոստոսի 31-ին, ձեռամբ Գերաշնորհ Տ. Շահան արքեպիսկոպոս Սվաճյանի, ձեռնադրվել է կուսակրոն քահանա:
2004 թ. հուլիս-սեպտեմբեր ամիսներին Ֆրանսիայի Բեզանսոն քաղաքում մասնակցել է ֆրանսերեն լեզվի դասընթացների:
2004-2007 թթ. ուսանել է Ստրասբուրգի Մարկ Բլոկ համալսարանի կաթոլիկ աստվածաբանության ֆակուլտետում, պաշտպանել ավարտաճառ «Հավատքի լույսը եւ հայտնության կերպարը Հ.ՈՒ. վոն Բալթազարի Փառքը եւ Խաչը շարքում» վերնագրով եւ արժանացել մագիստրոսի կոչման:
2005թ. օգոստոս-սեպտեմբեր ամիսներին մասնակցել է Իռլանդիայի մայրաքաղաք Դուբլինում «Միջազգային Կրթական Կենտրոնի» կողմից կազմակերպված անգլերեն լեզվի դասընթացներին: