Տ. Դավիթ աբեղա Քարամյանը նշանակվել է «Էջմիածին» ամսագրի փոխխմբագիր
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական տնօրինությամբ հուլիսի 25-ից Հոգեշնորհ Տ. Դավիթ աբեղա Քարամյանը նշանակվել է «Էջմիածին» ամսագրի փոխխմբագիր:
* * *
Տ. ԴԱՎԻԹ ԱԲԵՂԱ ՔԱՐԱՄՅԱՆ
(ավազանի անունը` Կարեն)
Ծնվել է 1979 թ. հուլիսի 18-ին Գեղարքունիքի մարզի Երանոս գյուղում:
1986-1996 թթ. սովորել է տեղի թիվ 1 միջնակարգ դպրոցում:
1996-2001 թթ. սովորել է Սեւանի Վազգենյան Հոգեւոր Դպրանոցում:
2001 թ. մարտ-մայիս ամիսներին Ռումինիայում մասնակցել է Յաշ քաղաքի «Ս. Նիկոլաս» համալսարանում ԵՀԽ-ի կողմից կազմակերպված անգլերեն լեզվի եռամսյա դասընթացներին:
2001-2002 թթ. սովորել է Ս. Էջմիածնի Գեւորգյան Հոգեւոր Ճեմարանում:
2001 թ. դեկտեմբերի 25-ին, ձեռամբ Գերաշնորհ Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյանի, ձեռնադրվել է սարկավագ:
Գեւորգյան Հոգեւոր Ճեմարանն ավարտելուց հետո, աշխատել է նախ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնում, ապա` Կաթողիկոսարանում:
2002 թ. հոկտեմբերի 31-ին պաշտպանել է ավարտաճառ` «Մայր Աթոռը եւ Շահամիրյանները» թեմայով:
2002 թ. նոյեմբերի 17-ին, ձեռամբ Գերաշնորհ Տ. Առաքել եպիսկոպոս Քարամյանի, ձեռնադրվել է կուսակրոն քահանա:
2003-2007թթ. սովորել է Աթենքի Պետական Համալսարանի Աստվածաբանության Ֆակուլտետում: