Տոն Ս. Թադեոսի և Ս. Բարդուղիմեոսի

Տոն Ս. Թադեոսի և Ս. Բարդուղիմեոսի 29.11.2013
Տոն Ս. Թադեոսի և Ս. Բարդուղիմեոսի

     Հայոց առաջին լուսավորիչ առաքյալների տոնի առիթով այսօր` նոյեմբերի 29-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Հայրապետի օրհնությամբ, երեկոյան ժամերգության ընթացքում (սկիզբը 17:30) կկատարվի նախատոնակի արարողություն: Սուրբ Էջմիածնի Մայր Տաճար կբերվեն Հայոց առաջին լուսավորիչներ Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների մասունքները:
     Նոյեմբերի 30-ին` Սուրբ առաքյալների տոնին, Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարում կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ:
     Հորդորում ենք բարեպաշտ հավատացյալներին այցելել Մայր Աթոռ և հաղորդակցվել Սուրբ առաքյալների մասունքների աստվածային զորությանը: