Վիգեն արք. Այքազյանը նշանակվել է ԱՄՆ նախագահի Միջկրոնական երկխոսության խորհրդատվական մարմնի անդամ
Այս տարվա մայիս 4-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան, ԱՄՆ Արեւլյան թեմի թեմական նվիրակ, ԱՄՆ Եկեղեցիների Ազգային Խորհրդի Նախագահ գերաշնորհ Տ. Վիգեն արք. Այքազյանը նշանակվել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի Միջկրոնական երկխոսության խորհրդատվական խորհրդի կազկոմիտեի (Task Force) անդամ:
Միջկրոնական երկխոսության կազմկոմիտեն բաղկացած է 12 կրոնական առաջնորդներից եւ էկումենիկ ակնառու գործիչներից, որոնք նախագահի հետ քննարկում են միջկրոնական կարեւորագույն հարցեր երկու շաբաթը մեկ անգամ տեղի ունեցող հեռախոսակոնֆերանսների միջոցով:
Անցնող ամիսների ընթացքում Վիգեն Սրբազանը նախագահի Խորհրդատվական կառույցների հետ բազմաթիվ քննարկումների է մասնակցել Մերձավոր Արեւելքում խաղաղություն հաստատելու եւ ԱՄՆ եկեղեցիներին հուզող այլ հարցերի շուրջ: