Վեհափառ Հայրապետն ու Քենթրբերիի Արքեպիսկոպոսն այցելեցին Ծիծեռնակաբերդ
Սեպտեմբերի 25-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Քենթրբերիի Արքեպիսկոպոս դոկտոր Ռոուան Վիլյամսի ու նրան ուղեկից անգլիկան հոգեւորականների, ԵՀԽ Գլխավոր քարտուղար դոկտոր Սամուել Կոբիայի, ԵՀԽ ատենապետ դոկտոր Վոլթեր Ալթմանի եւ ԵՀԽ Գործադիր կոմիտեի անդամների հետ այցելեց Հայոց Ցեղասպանության հուշահամալիր:
Նորին Սրբությանն ու բարձրաստիճան հյուրերին Ծիծեռնակաբերդում դիմավորեց ՀՀ ԳԱ Ցեղասպանության ինստիտուտ-թանգարանի տնօրեն Հայկ Դեմոյանը: Երկու Հովվապետերն ու ԵՀԽ նախագահն իրենց ուղեկիցների հետ շրջեցին Ցեղասպանության ինստիտուտ-թանգարանում, ապա ծաղկեպսակներ զետեղեցին Մեծ Եղեռնի զոհերի հուշահամալիրում:
Այնուհետեւ Վեհափառ Հայրապետը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների հետ կատարեց Հոգեհանգստայան արարողություն: Հավարտ արարողության ի հանգստություն եւ ի խաղաղություն Ցեղասպանության զոհերի հոգիների աղոթք բարձրացրեցին նաեւ Անգլիկան Եկեղեցու Հովվապետը եւ ԵՀԽ ատենապետ վեր. Վոլթեր Ալթմանը:
Արարողությունից հետո Քենթրբերիի Արքեպիսկոպոսը ծառ տնկեց Ցեղասպանության թանգարանի հարեւանությամբ:
Նույն օրն երկու Եկեղեցիների պետերն եղան Սբ. Գեղարդի վանքում, ծանոթացան վանքի պատմությանը: Գաղարդավանքում հոգեւոր երգերի կատարումներով նաեւ հանդես եկավ վանքի երգչախումբը: