Վեհափառ Հայրապետն ընդունեց 4-րդՀամահայկական խաղերին մասնակցելու եկած Արգենտինայի խմբին
Օգոստոսի 18-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց 4-րդՀամահայկական խաղերին մասնակցելու եկած Արգենտինայի խմբին` գլխավորությամբ Հ.Մ.Ը.Մ. նախագահ պրն. Արմանդո Տիրատուրյանի:
Ողջունելով ներկաներին` Վեհափառ Հայրապետը կարեւորցց համահայկական խաղերի դերը Սփյուռք-Հայրենիք կապի ամրապնդման գործում: Վեհափառ Հայրապետի խոսքերով` սա գեղեցիկ մի առիթ է, որպեսզի Սփյուռքի մեր զավակները, հայրենիք այցելելով, հաղորդ դառնան մեր արժեքներին ու ծանոթանան նրա առօրյա խնդիրներին` պատրաստակամ լինելով իրենց լուման ներդնելու հայրենիքի շենության ու զորացման գործին: