Վարդապետական թեզի պաշտպանություն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

Հոկտեմբերի 19-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գեւորգյան հոգեւոր ճեմարանում տեղի ունեցավ վարդապետական թեզի բանավոր պաշտպանություն:

Քննիչ հանձնաժողովը, որի կազմում էին Մայր Աթոռի դիվանապետ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը (նախագահ), Գեւորգյան հոգեւոր ճեմարանի տեսուչ Տ. Սահակ եպիսկոպոս Մաշալյանը եւ ԵՊՀ Աստվածաբանական ֆակուլտետի դեկան Տ. Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը, հաստատեց Տ. Գեւորգ աբեղա Սարոյանի` մասնավոր վարդապետության աստիճանի համար ներկայացված «Երվանդ Վարդապետ Տեր-Մինասյանի եկեղեցագիտական գործունեությունը 1892-1910թթ. եւ լիբերալ-բողոքական դպրոցի հետ ունեցած առնչությունները» թեմայով թեզը:

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ առաջիկայում Օշականի Սբ. Մեսրոպ Մաշտոց եկեղեցում հոգեշնորհ Հայր Գեւորգը տվչության հատուկ արարողությամբ կստանա մասնավոր վարդապետության աստիճան: