«Վարդանանց ասպետներ» բարեգործական կազմակերպության այցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

«Վարդանանց ասպետներ» բարեգործական կազմակերպության այցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին 06.10.2015
«Վարդանանց ասպետներ» բարեգործական կազմակերպության այցը Մայր Աթոռ

     
Հոկտեմբերի 6-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց «Վարդանանց ասպետներ» բարեգործական կազմակերպության անդամներին:
     Հանդիպմանը բարեգործական կազմակերպության անդամները Նորին Սրբությանը ներկայացրեցին Սփյուռքում ծավալած իրենց գործունեությունը` ուղղված Սփյուռքի հայկական դպրոցների և մանկապարտեզների աջակցությանը:
     Ամենայն Հայոց Հայրապետը հայրենանվեր առաքելության իրագործման համար իր գնահատանքը հայտնեց բարեգործական կազմակերպության անդամներին` ընգծելով, որ «Վարդանանց ասպետներ» կազմակերպությունը մշտապես կանգնած է եղել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու կողքին` բերելով անսակարկ աջակցություն և զորակցություն:
     Վերջում Վեհափառ Հայրապետը, իր օրհնությունը բերելով նրանց, մաղթեց երկարամյա արգասավոր գործունեութուն և հայանպաստ նորանոր ծրագրերի իրականացում: