Վատիկանում սկսվեց Մերձավոր Արեւելքի հատուկ ժողովը
Հոկտեմբերի 11 -ին, Վատիկանում, Հռոմի Բենեդիկտոս ԺԶ Պապի նախագահությամբ սկսվեց Մերձավոր Արեւելքի Կաթոլիկ եկեղեցու Եպիսկոպոսաց Ժողովը` «Կաթոլիկ Եկեղեցին Մերձավոր Արեւելքի մեջ© հաղորդակցություն եւ վկայություն» նշանաբանով:
Մասնակցությամբ իսլամական պետությունների 122 կաթոլիկ եպիսկոպոսների, Հռոմի Կուրիայի 14 ներկայացուցիչների, Մերձավոր Արեւելքի Ուղղափառ եւ Արեւելյան Ուղղափառ Եկեղեցիների 14 ոչ կաթոլիկ քրիստոնյաների եւ 30 ակադեմիական փորձագետների երկու շաբաթ շարունակ քննարկվելու է Մերձավոր Արեւելքի Քրիստոնեական համայնքների ապագան:
Ժողովի` «Կաթոլիկ Եկեղեցին Մերձավոր Արեւելքի մեջ© հաղորդակցություն եւ վկայություն» խորագրով աշխատանքային փաստաթուղթը կազմվել է համաձայն Մերձավոր Արեւելքի քրիստոնյաների առջեւ ծառացած խնդիրների հարցաթերթիկի պատասխանների, որոնք ստացվել են ինչպես Արեւելյան Եկեղեցիների Եպիսկոպոսների խորհրդից, Եպիսկոպոսական ժողովներից, Հռոմեական Կուրիայի Դիկաստերայից, Ավագների Ընդհանուր Միությունից, այնպես էլ բազմաթիվ մասնավոր անձերից եւ եկեղեցական խմբերից: Աշխատանքային փաստաթղթի պաշտոնական նպատակն է զորավիգ լինել Քրիստոնեական անհատականությանը եւ սատարել էկումենիզմը իսլամական երկրներում:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից ժողովին մասնակցում է Դամասկոսի հայոց թեմի առաջնորդ` Գերշ© Տ. Արմաշ Եպս© Նալբանդյանը: