Վատիկանում սկսվեց Հռոմեական Կաթոլիկ Եկեղեցու եպիսկոպոսաց ժողովի 12-րդ գագաթնաժողովը
Հոկտեմբերի 5-25-ը Հռոմեական Կաթոլիկ Եկեղեցու պետ Նորին Սրբություն Բենեդիկտոս ԺԶ Պապի օրհնությամբ տեղի կունենա Կաթոլիկ Եկեղեցու եպիսկոպոսաց ժողովի 12-րդ գագաթնաժողովը, որին մասնակցում են ավելի քան 253 կաթոլիկ եպիսկոպոսներ աշխարհի տարբեր երկրներից: Գագաթնաժողովի մասնակիցները կքննարկեն Եկեղեցու առաքելությանն առնչվող թեմաներ «Աստծո Խոսքը Եկեղեցու կյանքում եւ առաքելության մեջ» խորագրի ներքո:
Հավաքին հրավիրված են ներկայացուցիչներ Ուղղափառ, Անգլիկան, Բողոքական Եկեղեցիներից եւ էկումենիկ միջազգային կազմակերպություններից:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ ժողովին մասնակցում է Դամասկոսի հայոց թեմի առաջնորդ Տ. Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանը: