Ս. Պատարագ եւ հոգեհանգիստ Գարեգին Ա Կաթողիկոսի մահվան 10-րդ տարելիցի առիթով

Սեպտեմբերի 20-ին, Մայր Աթոռ Ս. Էջմիածնում, երջանկահիշատակ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի մահվան 10-րդ տարելիցի առիթով կմատուցվի Ս. եւ Անմահ Պատարագ:

Հավարտ Ս. Պատարագի Գարեգին Ա Հայրապետի շիրիմի մոտ նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կկատարվի հոգեհանգստյան արարողություն:

Ս. Պատարագի սկիզբը` ժ. 1100-ին: