Ս. Գրիգոր Լուսավորչի մասունքները կբերվեն Մայր Տաճար

Ս. Գրիգոր Լուսավորչի մուտն ի Վիրապ տոնի առիթով մարտի 27-ին, ժամը 17.30-ին Հայրապետական հանդիսավոր թափորով Մայր Տաճար կբերվեն մեր հավատի հայր Ս. Գրիգոր Լուսավորչի մասունքները, որպեսզի հավատավոր ժողովուրդը հնարավորություն ունենա հաղորդ դառնալ հայոց առաջին հայրապետի լույս նշխարներից բաշխվող օրհնությանը:

Երեկոյան ժամերգության ավարտին կկատարվի նախատոնակի արարողություն: Մարտի 28-ին տոնի առիթով Մայր Տաճարում կմատուցվի Ս. Պատարագ: