Սուրբ Հռիփսիմյանց կույսերի տոն

Սուրբ Հռիփսիմյանց կույսերի տոն 20.05.2016
Սուրբ Հռիփսիմյանց կույսերի տոն

Մայիսի 23-ին Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցին տոնախմբելու է սուրբ Հռիփսիմյանց կույսերի հիշատակը:

Տոնի առիթով ժամը 10:00-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Մայր Աթոռի միաբաններից, Գևորգյան հոգևոր ճեմարանի և Հայորդյաց տների սաներից կազմված հանդիսավոր թափորը, մասնակցությամբ հավատավոր ուխտավորների, կառաջնորդվի Ս. Հռիփսիմե վանք` տանելով նաև Սուրբ Էջմիածնում պահվող սուրբ Հռիփսիմե կույսի մասունքները:

Ժամը 11:00-ին վանքում կմատուցվի Սուրբ Պատարագ, որի ավարտին կկատարվի Անդաստանի արարողություն, սրբազան մասունքով կօրհնվեն աշխարհի չորս կողմերը: