Սուրբ Ծննդյանը նվիրված հանդիսություն Հայաստանի Ամերիկյան համալսարանում

Հունվարի 15-ին Հայաստանի Ամերիկյան համալսարանում տեղի ունեցավ Սուրբ Ծննդյանը նվիրված միջոցառում: Հանդիսությունը կազմակերպվել էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Երիտասարդական կենտրոնի, Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի, Հայաստանի Ամերիկյան համալսարանի, Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի, Թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի եւ մի շարք այլ համալսարանների ուսանողական խորհուրդների եւ ուսանողների համատեղ ջանքերով ու միջոցներով:

Միջոցառումն իր բովանդակությամբ ու բնույթով առաջինն էր Երեւանում: Կազմակերպիչներ երիտասարդները որոշեցին նմանատիպ միջոցառումները դարձնել հաճախակի եւ ընդլայնել համալսարանների ու ուսանողների մասնակցությունը: