Սուրբ Գայանյանց կույսերի տոն

Սուրբ Գայանյանց կույսերի տոն 23.05.2016
Սուրբ Գայանյանց կույսերի տոն

Մայիսի 24-ին Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցին տոնախմբելու է սուրբ Գայանյանց կույսերի հիշատակը:

Տոնի առիթով ժամը 10:15-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից եկեղեցականների թափորը, մասնակցությամբ ուխտավորների, կառաջնորդվի Ս.

Գայանե վանք` տանելով նաև Սուրբ Էջմիածնում պահվող սուրբ Գայանե կույսի մասունքները:

Ժամը 11:00-ին վանքում կմատուցվի Սուրբ Պատարագ, որի ավարտին կկատարվի Անդաստանի արարողություն: