Սուրբ Գայանյանց կույսերի տոն

Սուրբ Գայանյանց կույսերի տոն

Հունիսի 5-ին Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցին տոնախմբելու է սուրբ Գայանյանց կույսերի հիշատակը: Տոնի առիթով ժամը 10:00-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից եկեղեցականների թափորը, մասնակցությամբ ուխտավորների, կառաջնորդվի Ս. Գայանե վանք`  տանելով նաեւ Սուրբ Էջմիածնում պահվող սուրբ Գայանե կույսի մասունքները: Ժամը 11:00-ին վանքում կմատուցվի Սուրբ Պատարագ, որի ավարտին կկատարվի Անդաստանի արարողություն: