Սեպտեմբերի 27-ին` Մյուռոնօրհնեք

Սեպտեմբերի 27-ին` Մյուռոնօրհնեք 17.09.2015
Սեպտեմբերի 27-ին` Մյուռոնօրհնեք

     Սույն թվականի սեպտեմբերի 27-ին` Վարագա Ս. Խաչի տոնին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ձեռամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի կկատարվի Սրբալույս Մյուռոնի օրհնություն:
Արարողության սկիզբը` ժամը 17:00-ին:
     Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը սիրով հրավիրում է բարեպաշտ ժողովրդին` աղոթական իր մասնակցությունը բերելու Մյուռոնօրհնեքի սրբազան արարողությանը: