Սբ. Թադեոս եւ Բարդուղիմեոս առաքյալների տոնը Մայր Աթոռում
Դեկտեմբերի 2-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Սբ. Թադեոս եւ Սբ. Բարդուղիմեոս առաքյալների տոնը: Տոնի առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մատուցվեց Սբ. Պատարագ: Պատարագիչն էր Մայր Աթոռի միաբան Տ. Իսահակ աբեղա Պողոսյանը:
Հայաստան աշխարհի լուսավորիչ առաքյալների հիշատակին էր նվիրված նաեւ դեկտեմբերի 3-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գեւորգյան Հոգեւոր ճեմարանում տեղի ունեցած հանդիսությունը: «Հայոց Հայրապետներ» թեմայով բանախոսություն կարդաց պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Բաբկեն Հարությունյանը` ունկնդիրներին ներկայացնելով մերօրյա պատմագրության տվյալները Սբ. Թադեոս եւ Սբ. Բարդուղիմեոս առաքյալների քարոզչության վերաբերյալ:
Հանդիսությանը գեղարվեստական կատարումներով հանդես եկավ Սբ. Գեղարդի վանքի երգչախումբը (խմբավար` Անահիտ Պապայան): Հանդիսության ավարտին Գեւորգյան Հոգեւոր ճեմարանի տեսուչ Տ. Վազգեն վարդապետ Նանյանն, անդրադարձավ տոնի խորհրդին` ընդգծելով սեփական ակունքների ճանաչողության կարեւորութունը:
Հանդիսությանը ներկա էին Մայր Աթոռի միաբաններ, ճեմարանի ուսանողությունը եւ հյուրեր: