ՍՈՒՐԲ ԶԱՏԻԿԸ ՄԱՆՈՒԿՆԵՐԻ ԱՉՔԵՐՈՎ
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնը Ս. Հարության տոնի առիթով Թեմերի եւ ՏԻՄ-երի հետ համագործակցությամբ մի շարք քաղաքներում (Էջմիածին, Արտաշատ, Մասիս, Ապարան, Աշտարակ, Աբովյան, Չարենցավան, Հրազդան, Նոր Հաճն, Սեւան, Սպիտակ, Վանաձոր, Գյումրի, Երեւանի Ավան համայնք) կազմակերպել էր «Սուրբ Զատիկը մանուկների աչքերով» խորագիրը կրող միջոցառումների շարք:
Ծրագրի շրջանակներում ապրիլի 14-22-ը մանկապարտեզներում անցկացվել են տոնական ցերեկույթներ եւ կազմակերպվել ցուցահանդեսներ:
Մայիսի 5-ին, ժամը 1200-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում (Հին Ճեմարանի դահլիճում) Վեհափառ Հայրապետի նախագահությամբ եւ մանուկների մասնակցությամբ տեղի կունենա տոնական եզրափակիչ միջոցառում եւ ցուցահանդես, ուր կներկայացվեն մասնակից մանկապարտեզներից ընտրված աշխատանքներ:
Հրավիրում ենք ԶԼՄ-ների ներկայացուցիչներին լուսաբանելու այս միջոցառումը: