ՍՈՒՐԲ ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՎՈՐՉԻ ՎԻՐԱՊԻՑ ԵԼՆԵԼՈՒ ՏՈՆ

Հունիսի 5-ին, սուրբ Գրիգոր Լուսավորչի վիրապից ելնելու տոնի առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Խոր Վիրապի վանք է տարվելու սուրբ Գրիգոր Լուսավորչի մասունքը:

Վանքում կմատուցվի սուրբ Պատարագ(սկիզբը` ժամը 1030-ին):

Ուխտավորներն առիթ կունենան հպվելու մեր հավատի հայր Ս. Գրիգոր Լուսավորչի մասունքին եւ արժանանալու սրբի օրհնությանը: