ՍԵՐ ԵՒ ԱՂՈԹՔ ՁԻԱՀ-ԱԿԻՐ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ

ՍԵՐ ԵՒ ԱՂՈԹՔ ՁԻԱՀ-ԱԿԻՐ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ 17.03.2010

2010թ. մարտի 16-ին Հնդկահայոց հոգեւոր հովիվ, Հայոց մարդասիրական ճեմարանի կառավարիչ Հոգեշնորհ Տ. Խորեն աբղ. Հովհաննիսյանը եւ Ս. Նազարեթ Մայր եկեղեցու վարչության ատենապետ Մ. Դաթը, ավագ անդամներ Ս. Ռուբենը, Ս. Սոբթին, անդամներ Պ. Հայրապետը ու Հ. Ադամյանը այցելեցին Կալկաթայի ANANDHAGAR բարեգործական հաստատության «Հայ եկեղեցու ՁԻԱՀ-ով երեխաների խնամքի կենտրոն», ուր ապաստան են գտել ՁԻԱՀ-ով տառապող 3-13 տարեկան որբեր:

Հայր Խորենն աղոթեց երեխաների առողջության համար եւ օրհնեց նրանց: Իսկ վերջիններս էլ երգ ու պարով ուրախացրին այցի եկած իրենց բարեկամներին: Այնուհետեւ վարչության անդամները հիվանդանոցի տնօրինության հետ քննարկեցին հիվանդանոցի շենքը մեծացնելու, պայմանները բարելավելու հարցերը, քանի որ եւս 115 ՁԻԱՀ-ով տառապող անօթեւան եւ որբ երեխաներ, մահվան սպառնալիքի տակ անհապաղ բուժման եւ խնամքի կարիք ունեն:

Հատուկ հիվանդանոցը հիմնադրվել է 2006-թ. Հայ Առաքելական եկեղեցու կողմից: Սկզբնական շրջանում ունեցել է ՁԻԱՀ-ով հիվանդ 7 երեխա, որոնց թիվն այսօր հասել է 37-ի:

Կենտրոնի տնօրինությունը եւ երեխանեերը շնորհակալություն հայտնեցին Հայր Սուրբին եւ վարչության անդամներին` հոգատարության եւ աջակցության համար: