Ռուս Ուղղափառ Եկեղեցու Պատրիարք Նորին Սրբություն Կիրիլ Առաջինի այցը
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրավերով մարտի 16-18-ը պաշտոնական այցով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում եւ Հայաստանում կգտնվի Մոսկվայի եւ Համայն Ռուսիո Պատրիարք Նորին Սրբություն Կիրիլ Առաջինը:
Մարտի 16-ին ժամը 1530-ին Ս. Էջմիածնի Մայր Տաճարում տեղի կունենա Կիրիլ պատրիարքի դիմավորման եւ բարիգալստյան արարողությունը: Այս առիթով Մայր Տաճար կբերվի Ս. Գրիգոր Լուսավորիչ հայրապետի շնորհաբաշխ Աջը` ի խոնարհումն երկու Եկեղեցիների հովվապետերի, եկեղեցականաց դասի եւ հավատացյալ ժողովրդի:
Մարտի 17-ին ժամը 1800-ին Երեւանի Ս. Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում կկատարվի գոհաբանական աղոթք, որի ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսը եւ Մոսկվայի եւ Համայն Ռուսիո Պատրիարքը իրենց պատգամն ու օրհնությունը կբերեն բարեպաշտ ժողովրդին: