«Պատարագը բեմից» խորագրով միջոցառում:

«Պատարագը բեմից» խորագրով միջոցառում: 25.04.2012
«Պատարագը բեմից» խորագրով միջոցառում:

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնը «Զվարթնոց» վերածննդի հիմնադրամի հետ համատեղ 2012թ. ապրիլի 20-ին Հայաստանի պետական ֆիլարմոնիայի փոքր համերգասրահում կյանքի կոչեց «Պատարագը բեմից» խորագրով միջոցառում:

Վերջինիս նպատակն էր հարստացնել հանրակրթական դպրոցների աշակերտների և ուսուցիչների գիտելիքները Սուրբ և Անմահ Պատարագի խորհրդի և ծիսաարարողակարգի վերաբերյալ:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի քառաձայն երգչախմբի կատարումների և «Շողակաթ» հեռուստաընկերության կողմից պատրաստված ֆիլմի ցուցադրմանը զուգընթաց Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Տ. Վարդան աբեղա Նավասարդյանը վերլուծեց և մատչելի մեկնաբանեց Պատարագի սրբազան խորհուրդը: