Չքնաղ գյուղի Ս. Ստեփանոս եկեղեցի կտարվի Ս. Ստեփանոսի մասունքը

Չքնաղ գյուղի Ս. Ստեփանոս եկեղեցի կտարվի Ս. Ստեփանոսի մասունքը

     Հունիսի 23-ին Արագածոտնի թեմի Չքնաղ գյուղի Ս. Ստեփանոս եկեղեցու ուխտի օրն է: Այդ առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Չքնաղի Ս. Ստեփանոս եկեղեցի կտարվի Մայր Տաճարի ավանդատուն-թանգարանում պահվող Ս. Ստեփանոս Նախավկայի մասունքը:

     Ս. Պատարագի ընթացքում հավատացյալները հնարավորություն կունենան հաղորդակցվելու սրբի մասունքին և ստանալու օրհնություն: