Չորս նորաօծ քահանաների նշանակումներ
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ հուլիսի 19-ին ձեռնադրված մի շարք նորաօծ քահանաներ, ավարտելով իրենց քառասնօրյա պահեցողության շրջանը, ծառայության են կոչվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կառույցներում:
Տ. Վարդ քահանա Գյոզալյանը պաշտոնավարում է Վեհարանի ընդհանուր բաժնում
Տ. Առաքել քահանա Վարդազարյանը` Մայր Աթոռի Համացանցային կայքէջի սպասարկման գրասենյակում
Տ. Սեդրակ քահանա Ազնավուրյանը նշանակվել է Մայր Աթոռի հրատարակչական բաժին, ինչպես նաեւ Համազգային Հայ Եկեղեցասեր Երիտասարդաց կազմակերպության հոգեւոր պատասխանատու
Տ. Հովհաննես քահանա Քեսաբլյանը նշանակվել է Մայր Տաճարի լուսարար եւ Սուրբ Վարդան եւ Հովհաննես Մկրտիչ մատուռ-մկրտարանի տեսուչ: