«Ուղղափառ կանանց մասնակցությունը էկումենիկ շարժմանը» ժողով Հունաստանում
Հունիսի 8-12-ը Վոլոսում (Հունաստան) Հույն Ուղղափառ Եկեղեցու հրավերով Եկեղեցիների Համաշխարհային Խորհուրդը կազմակերպել էր ժողով` նվիրված էկումենիկ շարժման մեջ ուղղափառ կանանց մասնակցությանը:
Ժողովի խորագիրն էր. «Եվ այնտեղ շատ կանայք կային...(Մատթ. 27:55), Ուղղափառ կանանց մասնակցությունը էկումենիկ շարժմանը: Անցյալը, ներկան եւ ապագան»:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ ժողովին մասնակցեց ԵՀԽ-ի Կենտրոնական կոմիտեի անդամ երեցկին Փոլա Դեւեջյանը:
Հավաքի նպատակն էր առավել ակտիվացնել ուղղափառ կանանց ներգրավվածությունը էկումենիկ շարժման մեջ եւ էլ ավելի մեծացնել եւ զորացնել կանանց դերը էկումենիկ շարժման մեջ:
ժողովի ընթացքում երեցկինը հանդիպումներ ունեցավ ժողովին մասնակից տարբեր Եկեղեցիների ներկայացուցիչների հետ, նրանց հետ կիսեց իր փորձառությունը Եկեղեցում կնոջ բերած ծառայության ավանդական տեղի եւ դերի մասին` դրանք ներկայացնելով ժամանակակից մարտահրավերների լույսի ներքո: