Ուղղափառ երիտասարդների միջազգային կոնֆերանս Ստամբուլում
Հուլիսի 11-16-ը Կոստանդնուպոլսի Տիեզերական Պատրիարքության նախաձեռնությամբ եւ հովանավորությամբ Ստամբուլում տեղի կունենա ուղղափառ երիտասարդների միջազգային երկրորդ կոնֆերանսը, որին կմասնակցեն երիտասարդ ներկայացուցիչներ Ուղղափառ եւ քույր եկեղեցիներից, աստվածաբանական եւ կրթական հաստատություններից եւ ուղղափառ մշակութային կազմակերպություններից:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից ժողովին կմասնակցեն Հոգեշնորհ Տ. Հովհաննես աբեղա Մայիլյանը, Արժանապատիվ Տ. Սիփան քահանա Գրիգորյանը եւ Մալաթիայի հայորդյաց տան կրոնի գծով փոխտնօրեն օրիորդ Նունե Առաքելյանը:
Ժողովի թեման է` «Եկեղեցու անդամները որպես աշխարհի քաղաքացիներ: Հավաքի ընթացքում նախատեսվում են երիտասարդներին հուզող թեմաների շուրջ զեկուցումներ եւ քննարկումներ: Մասնակիցները կայցելեն նաեւ քրիստոնեական սրբավայրեր: