Ոտնլվայի արարողությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Ապրիլի 1-ին, Ավագ Հինգշաբթի օրը, Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարում մատուցվեց Սբ. Պատարագ` ի հիշատակ մեր Տեր Հիսուս Քրիստոսի վերջին ընթրիքի եւ Սուրբ Հաղորդության որհրդի հաստատման: Պատարագիչն էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վանորեից տեսուչ Տ. Արտակ վարդապետ Տիգրանյանը:
Կեսօրից հետո Ն.Ս.Օ.Տ©Տ© Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ կատարվեց Ոտնլվայի արարողությունը, որի ընթացքում Վեհափառ Հայրապետն օրհնեց յուղը, այնուհետեւ, Հիսուս Քրիստոսի օրինակով, Ամենայն Հայոց Կաթողիկոսը լվաց եւ յուղով օծեց 12 հոգեւորականների եւ զինվորների ոտքերը:
Վերջում օրհնված յուղը բաշխվեց բարեպաշտ ժողովրդին: